«Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչում է
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները: Կատալոնական «Բարսելոնան» «ՆոուԿամպ» մարզադաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին նվազագույն հաշվով:
Ինչպես հայտնում է armsport.am-ը, պատասխան հանդիպումն անցավ Վալվերդեի ֆուտբոլիստների առավելությամբ: Արդեն առաջին խաղակեսում տանտերերը երկու գնդակի առավելություն ունեին: Դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին: Արգենտինացին նախ 16-րդ րոպեին հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը, այնուհետև 20-րդ րոպեին Մեսսիի հարվածից հետո Դավիդ դե Խեան չկարողացավ որսալ գնդակն ու այն հայտնվեց դարպասում:
Երկրորդ խաղակեսում էլ Ֆիլիպե Կոուտինյուն փայլուն գոլի հեղինակ դարձավ ու հաշիվը դարձրեց 3:0: Այսպիսով` «Բարսելոնան» հաղթում է ընդհանուր 4:0 հաշվով և շարունակում է պայքարը: