ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Փաշինյանն առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս առաջարկի մասին տեղեկատվությունը տեղադրված է ԱԺ պաշտոնական կայքում:
Հարցն ընդգրկվել է ընթացիկ հերթական նիստերի օրակարգում:
Գեղամ Գևորգյանը գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալն է: