Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու լուրը
Պետական վեահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ոչ հերքել է և ոչ է հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, ըստ որոնց, Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավվել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
Նշենք, որ գործն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերին:
Սանասարյանն ասել է, որ իրեն որպես կասկածյալ ներգրավելու կամ չներգրավելու մասին լուրը նախաքննական գաղտնիք է և հավելել է, որ գործին չվնասելու համար չի կարող որևէ տեղեկություն տալ:
«Կսպասենք մինչև ԱԱԾ-ն պաշտոնական տեղեկատվություն հայտնի։ Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի, և որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»,- ասել է ՊՎԾ պետը: