ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը վշտակցություն և
զորակցություն է հայտնում Ֆրանսիային
Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական
դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր
վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ
ժողովրդին և իշխանություններին: Ֆրանսիան հայտնի է ամենուր
համամարդկային մշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած
մեծագույն հարգանքով ու խնամակալությամբ: Գուցե դա է նաև
պատճառներից մեկը, որ անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտությանը դիմագրավելու համար: Լիահույս ենք, որ աշխարհի տարբեր կողմերից մեկտեղված ջանքերի արդյունքում Աստվածամոր տաճարը կրկին վեր կհառնի իր ամբողջ վեհությամբ, որպես համաշխարհային խորհրդանիշ Քրիստոնեական հավատի և ֆրանսիական մշակութային ժառանգության: