Լոռու չլուծված խնդիրների ֆոնին անընդունելի են 15 մլն դրամի պարգևատրումները․ պատգամավոր (տեսանյութ)
Լոռու մարզի ղեկավարությունը գրեթե 15 միլիոն դրամի պարգևատրումներ է բաժանել։ Դա թույլատրելի կլիներ, եթե մարզի խնդիրները լուծվեին նույն տեմպով, բայց դա այդպես չէ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին ասաց ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
«Ցավալի փաստ է, սակայն Լոռու մարզում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնց ֆոնին առնվազն անընդունելի է մարզպետարանի աշխատանքներին նման գնահատականը», – ասաց պատգամավորը։