ՀՀ դեսպանը Լիբանանի հեռահաղորդակցության նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները
Ապրիլի 16-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Մոհամեդ Շուքեյրիի հետ (Mohamed Choucair):
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկու երկրների միջեւ մեծ ներուժ ունեցող ոլորտային համագործակցության զարգացման ու ընդլայնման շուրջ:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կազմակերպել միջգերատեսչական փոխայցելություններ: