Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարությանը` Անն Իդալգոյին
ՔաղաքականԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցական ուղերձ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին` կապված Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի հետ:
«Խորին ափոսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին:
Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը …
Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից:
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»,- ասված է ուղերձում: