Երկու անչափահաս փորձել են գողանալ երկաթգծերի միացման հաղորդալարերը
Ապրիլի 13-ին, ժամը
22.45-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր
կայարանի հերթապահի վահանակի վրա ցույց է տալիս կեղծ զբաղվածություն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բաժին են
հրավիրվել 2006 թ. ծնված Ա. Օ.-ն և 2004 թ. ծնված Վ. Մ.-ն, ովքեր տվել են
խոստովանական բացատրություններ, որ իրենք են կտրել և փորձել գողանալ
երկաթգծերի միացման պողպատե հաղորդալարերը:
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: