Երևանյան բնակարաններից մեկում տարեց մարդու դի է հայտնաբերվել
Ապրիլի 15-ին, ժամը
20:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի
Հանրապետության փողոցի թիվ 58 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի
արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների
օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Մ.Գ.-ի (ծնված 1936 թ.) դին: