Բելգիայում Huawei-ի սարքավորումների վտանգավորության ապացույցներ չեն գտել
Բելգիայի
կիբեռանվտանգության կենտրոնը չի հայտնաբերել ապացույցներ, որ չինական
հեռահաղորդակցական Huawei ընկերության սարքավորումները կարող են
օգտագործվել լրտեսության համար՝ հայտնում է DW-ը։
Ավելի վաղ կազմակերպությանը հանձնարավել էր վերլուծել Huawei-ից
հնարավոր սպառնալիքները, քանի որ ընկերությունը սարքավորումներ է
մատակարարում բջջային կապի բելգիական ընկերություններին։ Թագավորության
վարչապետի ենթկայությամբ գործող կենտրոնը մտադիր չէ հրապարակել վերջնական
զեկույցը, քանի որ շարունակում է ուսումնասիրությունները՝ ընդգծել է
կենտրոնի ներկայացուցիչը։
2019թ․ հունվարին Huawei-ի վաճառքների մենեջերը Լեհաստանում ձերբակալվել
էր՝ մեղադրվելով չինական հետախուզության համար լրտեսության մեջ։ Դրանից
հետո ընկերությունը աշխատանքից հանել էր նրան։
Նույն ամսին ԱՄՆ-ը չինական ընկերությանը բանկային խարդախության,
պատժամիջոցների խախտման, արդարադատությանը խոչընդոտելու եւ արդյունաբերական
լրտեսության մեղադրանքներ էր ներկայացրել։ Իր հերթին Huawei-ը,
մեղադրանքների հետ կապված, դատի էր տվել ԱՄՆ վարչակազմին։
Չինական ընկերությունը ուզում է վիճարկել ԱՄՆ-ում ընդունված օրենքը, որն
արգելում է ամերիկյան հաստատություններին գնել եւ օգտագործել Huawei-ի
տեխնոլոգիաներն ու ծառայությունները։