Մարդու իրավունքների պաշտպաններից ով փորձել է նախկինում մի լավ բան անի, հանդիպել է ուժեղ հակադարձման. Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ասել է, որ քրեակատարողական հիմնարկներում, կարծես թե, կոռուպցիայի «ողնաշարը կոտրվել է»:
Կարեն Անդրեասյանն ասել է, որ ոստիկանական համակարգում, ընդհանուր առմամբ, փոփոխություն կա, սակայն չգիտի, թե առանձին գործերը ոստիկանները ինչ բարեխղճությամբ են քննում:
«Մարդու իրավունքների պաշտպաններից ով փորձել է նախկինում մի լավ բան անի, հանդիպել է ուժեղ հակադարձման և թողել, գնացել է, այդ իսկ պատճառով մարդիկ ՄԻՊ-ին չեն վստահել»,- ասել է Կարեն Անդրեասյանը:
Մարդու իրավունքների նախկին պաշտպանը նշեց, որ դատական համակարգում դրական փոփոխություններ կան, բայց դրանք շատ քիչ են։
«Եթե լրագրողները կարդան 2013 թ․-ի իմ զեկույցը, կարող են տեսնել 50-60 դատավոր, որոնք ապօրինի վճիռներ են տվել, իմ զեկույցում անունները կան, կարող եք բացել, տեսնել»: