Զելենսկին Պորոշենկոյին կոչ է արել չվազվզել հեռուստաալիքներով (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին հորդորել է զբաղվել իր պարտականությունների կատարմամբ, այլ ոչ թե վազել հեռուստաալիքներով:
«Ուզում եմ դիմել մի մարդու, որը շատ կարևոր ու լուրջ պաշտոն է զբաղեցնում»,- ասել է Զելենսկին:
Իր վիդեոուղերձում Զելենսկին Պորոշենկոյին կոչ է արել «ձերբակալել մարդասպան Եկատերինա Գանձյուկին, ձերբակալել Սվինարչուկին», ինչպես նաև հիշել է Կերչի նեղուցում ռուսական կողմի կողմից ձերբակալված ուկրաինացի նավաստիների մասին:
«Հիշե´ք այն մասին, որ դուք մոռացել եք մեր գերեվարված նավաստիների մասին, որոնք հիմա ճաղերի հետևում նստած են և սպասում են, մինչ դուք վազվզում եք հեռուստաալիքներով, Զելենսկուն եք որոնում, անալիզներ եք հանձնում ու մարզադաշտով մեկ գոռում եք»,- ասել է Զելենսկին: