Նոր ցույցեր Զարթոնքում՝ արդեն դպրոցի տնօրենի դեմ (տեսանյութ)
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրկին ցույցեր են։ Բնակիչները պատրաստվում են դիմումներ ուղարկել մարզպետարան՝ բողոքելով դպրոցի տնօրենի դեմ, ով նշենք, որ Զարթոնքի հրաժարական տված գյուղապետի դուստրն է։
Երեխաները և նրանց ծնողները պատմում են, որ ցույցերին մասնակցելու պատճառով վատ դրության մեջ են հայտնվել և նրանց չեն թողնում մասնակցեն դասի, վիրավորում են։ Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: