«Կյանքում մեկ անգամ ես դառնում 70 տարեկան». Ալլա Պուգաչովան տոնում է հոբելյանը
ԽՍՀՄ արտիստ Ալլա Պուգաչովան տոնում է իր հոբելյանը: Այսօր նա դարձավ 70 տարեկան: Վաղ առավոտից երգչուհուն շնորհավորում են նրա գործընկերները, հարազատները և երկրի առաջին դեմքերը:
«Աստվա´ծ, ինձ ուժ տուր՝ հաղթահարելու այս համերգը»,- Instagram-ի իր էջում գրել է Ալլա Պուգաչովան:
Նշենք, որ նա ապրիլի 17-ին համերգով է հանդես գալու: Ավելի վաղ նա հայտնել էր` այլևս մեծ բեմ դուրս չի գալու:
Սոցցանցի իր էջում՝ ծննդյան օրվա առթիվ, Պուգաչովան նաև գրել է.
«Կյանքում մեկ անգամ ես դառնում 70 տարեկան»: