Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում հանդիպեցին
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին «Թվիթերում» գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Եռակողմ հանդիպումից առաջ տեղի է ունեցել Զոհրաբյան–Լավրով երկկողմ հանդիպում։