Այրվել է բարերար Մելիք-Ազարյանցի թբիլիսյան շենքի մի մասը
Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելիի պողոտայում, տեղակայված հայ բարերար, գործարար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի կառուցած շենքում հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն:
Շենքում գործում են հագուստի խանութներ, ռեստորաններ, շենքի 70 տոկոսը պատկանում է «Սիլքրոուդ գրուփ» կազմակերպությանը:
Երեկ՝ ապրիլի 14-ին, հրդեհը բռնկվել է «Խինկլիս սախլի» ռեստորանում: Տարհանվել են բոլոր աշխատակիցներն ու հաճախորդները:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած տեղեկատվության համաձայն՝ այրվել է մոտ 20 քմ տարածք: Տեղում աշխատել է 9 հրշեջ-փրկարարական բրիգադ: