«Ժառանգություն»-ը Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության դիտորդ անդամ է դարձել
«Ժառանգություն» կուսակցությունը, նպատակամետ` պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը, շարունակում է իր գործունեությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական ասպարեզներում: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Հաղորդվում է` 2019թ. ապրիլի 10-ի Բրյուսելում կայացած Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության (CDI-Centrist Democrat International) վեհաժողովում «Ժառանգություն» կուսակցությունը ստացել է դիտորդ անդամի կարգավիճակ:
«Մեծ պատասխանատվությամբ ստանձնում ենք միջազգային այս հեղինակավոր միության քաղաքական հարթակում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրակայման, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման, Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման և մեր ազգային շահերին առնչվող բոլոր խնդիրները բարձրաձայնելու ու հանգուցալուծելու այս հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: