Ոստիկանության բաժին են բերվել Նարեկ Սամսոնյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը. (տեսանյութ)
Րոպեներ առաջ SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը ևս բերվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին: Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում #sutNikol ակցիան: Անդամները եղել են Հյուսիսային պողոտայում, Աբովյան, Ամիրյան փողոցներում և Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով: Արդեն իսկ Ոստիկանության Կենտրոնի բաժին են բերվել նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող օպերատորը:
https://www.facebook.com/antifake.am/videos/2001487469959754/