Տեղի է ունեցել զանգվածային խափանում
Instagram, Facebook, WhatsApp ծրագրերի աշխատանքում զանգվածային
խափանում է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է Downdetector կայքը, որը
հետևում է հայտնի սոցիալական ցանցերի աշխատանքին։
Instagram-ը սկսել է չաշխատել սկսած ժամը 13:00-ից սկսած, իսկ
Facebook-ը 13:30-ից: Սոցկայքերը չեն աշխատել հիմնականում Հայաստանի,
Ռուսաստանի, Իտալիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի,
Նիդերլանդների, Մալայզիայի ու ԱՄՆ-ի տարածքում։
Ստացվել է ավելի քան 10.2 հազար հաղորդագրություն Facebook-ի աշխատանքի
խափանման մասին: Առաջին հաղորդագրություններն ուղարկվել են ստանդարտ
արևելյան ժամանակով EDT (14:38) ժամը 06:38-ին:
16:00-ի տվյալներով՝ օգտատերերի 57 տոկոսը դժգոհում էր նորությունների
լրահոսի խափանումներից, 21 տոկոսը՝ համակարգ մուտք գործելու
դժվարությունից, ևս 20 տոկոսը բախվել էր ցանցի ամբողջական անջատման հետ:
WhatsApp-ը սկսել է չաշխատել 14:00-ից սկսած: