«Աշխարհում ամենավտանգավոր թռչունը» սպանել է տիրոջը
Ամերիկայի Ֆլորիդա նահանգում չթռչող խոշոր թռչունը՝ կազուարը (ջայլամանման խոշոր թռչուն), հարձակվել է տիրոջ վրա և սպանել նրան։ Այս մասին հաղորդում է The Gainesville Sun պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ Ինչպես հայտնել են Ալաչուա
շրջանի Փրկարար ծառայության ներկայացուցիչները, թռչնի զոհը տեղի ֆերմաներից
մեկի 75-ամյա տերն է։ Նրանց խոսքերով՝ կազուարը հարձակվել է ֆերմերի վրա,
երբ նա մտել է թռչնի վանդակ՝ կերակրելու։
Ինչպես նշվում է, ամենայն հավանականությամբ, տղամարդը սայթաքել է և
ընկել, որից հետո կազուարը ճանկերով մահացու հարված է հասցրել նրան։
Պարբերականի փոխանցմամբ՝ ներկայումս թռչունը ֆերմայի տարածքում է։
Կազուարներն աշխարհում ամենավտանգավոր թռչուններնն են համարվում։ Իրենց
մեծությամբ ջայլամներից հետո երկրորդն են։ Կազուարների հասակը կարող է
երկու մետրի հասնել, իսկ քաշը՝ 60 կիլոգրամի։ Բացի դրանից՝ այդ թռչուններն
աչքի են ընկնում սուր ճանկերով, որոնց երկարությունը կարող է 10 սմ-ի
հասնել։