Տիեզերական սեւ խոռոչը, որը լուսանկարվել է, արդեն անուն ունի
Առաջին անգամ լուսանկարված տիեզերական սեւ խոռոչն ունի անուն։ Այն կոչվում է
հավայան լեզվով՝ Powehi, որ թարգմանվում է որպես «անսահման արարչության
զարդարուն սեւ աղբյուր»։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Ըստ հաղորդման, այս
անվանումը իր արմատներով հասնում է 18-րդ դար, ժողովրդական բանահյուսական
Kumulipo վիպերգին, որը պատմում է տիեզերքի արարչության մասին։ Բանասիրական
հայտնագործության հեղինակը Հիլո քաղաքի Հավայան համալսարանի պրոֆեսոր Լարի
Կիմուրինն է։ CNN-ը նկատում է, որ այս անվանումը լիովին արդարացված է,
քանի որ խոռոչը ֆիքսած ութ աստղադիտակներից երկուսը գտնվում են հենց
Հավայան կղզիներում։