Իրաքը երբեք չպետք է մոռանա Սադամ Հուսեյնի հանցագործությունների մասին. Բարհամ Սալիխ
Իրաքը երբեք չպետք է մոռանա Սադամ Հուսեյնի հանցագործությունների մասին կամ թույլ տա նրա կուսակցությանը վերականգնել իշխանությունը: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարհամ Սալիխը շուրջ 30 տարի առաջ Սադամ Հուսեյնի ուժերի կողմից սպանված քրդերի զանգվածային գերեզմանոցի էքսգումացիայի ժամանակ, հաղորդում է
Reuters-ը:
Սամավա քաղաքից 170 կմ հեռու անապատում հայտնաբերված գերեզմանոցում
գտնվում էին տասնյակ քրդերի մասունքները, որոնք անհետացել էին շնորհիվ
Սադամի ուժերի:
Այդ բազմաքանակ զոհերը, հնարավոր է, սպանվել էին 1980-ական թվականներին իրաքյան քրդերի դեմ Սադամի «Անֆալ» արշավի ժամանակ:
«Նա սպանել էր քրդերին, որովհետեւ նրանք չէին ընդունել իր ռեժիմը, քանի
որ ցանկանում էին ապրել ազատ եւ արժանապատիվ կյանք»,-հայտարարել է Սալիխը
մամուլի ասուլիսի ժամանակ: «Նոր Իրաքը երբեք չպետք է մոռանա իրաքյան
ժողովրդի դեմ կատարված այդ հանցագործությունների մասին»,-ասել է նա: