Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պաշտոնապես ամուսնալուծվեցին
Դատարանը պաշտոնապես դադարեցրեց հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելիա Ջոլիի ամուսնությունը։ Այս մասին հայտնում է The Blast պորտալը՝ հղում անելով պաշտոնական փաստաթղթերին։
2005 թվականին նրանց միջև սկսված հարաբերությունները փաստացի ավարտել են
2016 թվականին։ Ապահարզանի գործընթացը շարունակվում է այդ ժամանակվանց։
2018 թվականի ամռանը Ջոլին մեղադրեց Փիթին ալկոհոլի չարաշահման մեջ։ Նա
մտադիր էր երեխաների նկատմամբ միանձնյա խնամակալության հասնել, սակայն
դեկտեմբերին նախկին ամուսիններին հաջողվեց կարգավորել խնամակալության
հարցը, պայմանագրի պայմանները ենթակա չեն գաղտնազերծման։