Ավտոմեքենաները բախվել են միմյանց. առկա է վառելիքի արտահոսք
Ապրիլի 14-ին՝ ժամը 15:38-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Honda Fit (վարորդ՝ Ա.Ա., ծնված 1978 թ.) և Opel Zafira (վարորդ՝ Հ.Մ., ծնված 1965 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Պատահարի հետևանքով տուժած Հ.Մ.-ին տեղում ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: