Տուրիստը սխալմամբ ռեստորանի հաշվի համար վճարել է 90 անգամ ավելի մեծ գումար
Մեծ Բրիտանացի տուրիստը սխալմամբ Թաիլանդի Կրաբի կուրորտային քաղաքում ռեստորանի հաշիվը փակելու համար վճարել է 90 անգամ ավել գումար, քան անհրաժեշտ էր։ Այս մասին հայտնում է The Thaiger-ը։ Ընդ որում, տղամարդը իր բանկային քարտից գումարի կորուստը միանգամից չի էլ նկատել։ Ըստ հրապարակման, քառասունութամյա բրիտանացի տուրիստ Սայմոնն իր տասը ընկերների հետ գնացել է Նոպարա Թհարա լողափի մոտ գտնվող ռեստորաններից մեկում ընթրելու։
Որոշել են վճարել բանկային քարտող։ Անհասկանալի պատճառների բերումով հաշիվը 90 դոլարի փոխարեն ներկայացվել է 8,1 հազար դոլար։ Բրիտանացին չկասկածելով էլ թե ինչ սխալմունք է եղել ստորագրում է հաշվեկտրոնն ու վճարումը կատարում քարտով։ Սխալմունքը հայտնաբերել է ռեստորանի կառավարիչը, ով հաշվապահությունը ստուգելիս հայտնաբերել է, որ 90 դոլարանոց հաշվի համար վճարվել է 8 հազար դոլարից ավել։ Կառավարիչը դիմել է ոստիկանություն, եւ իրավապահները գտել են բրիտանացուն ու հետ վերադարձրել գումարը։