Երկու մեդալ՝ բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունից
Գերմանիայում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 2 մեդալ: Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եզրափակչում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցչին ու նվաճեց ոսկե մեդալ: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակչում պարտություն կրեց և արժանացավ արծաթե մեդալի: Հայ բռնցքամարտիկները Քյոլնում հանդես էին գալիս հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ: