Սիրիան, Իրաքն ու Իրանը ցանկանում են միավորել իրենց երկաթուղիները
Սիրիան, Իրաքն ու Իրանը ծրագրում են միավորել իրենց երկաթուղիները միասնական ցանցում։ Այդ հարցով հանդիպում է ծրագրվում։ Այս մասին հայտարարել է կառավարամետ al-Watan թերթը՝ հղում անելով Սիրիայի տրասպորտի նախարարության աղբյուրին։
Նախագիծը ռազմավարական նշանակություն ունի և սկսվել էր դեռևս 2011 թվականին սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, սակայն կանգնեցվել էր։
Նախագծի նպատակն է Իրաքի և Իրանի համար դեպի սիրիական նավահանգիստներ հասանելիություն ապահովելը։ Առկա է մինչև Չինաստան գծի երկարացման հեռանկար։