Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինաշխատանքներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 14-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին (Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մոտակայքում) կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ էբեռնատարների համար: