Փոթորիկը Տեխասում մարդկային կյանքեր է խլել
Ամերիկյան Տեխաս նահանգում փոթորկի զոհն է դարձել 2 երեխա, ևս մի քանի մարդ վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։
Բնության տարերքի պատճառով ծառն ընկել է ավտոմեքենայի վրա, որում գտնվել են 3 և 8 տարեկան երկու երեխաներ։
Փոթորկի պատճառով տեղի օդանավակայանում ավելի քան 500 չվերթ է չեղարկվել։ Տեխաս, Լուիզիանա և Արկանզաս նահանգներում մոտ 1500 մարդ մնացել է առանց լույսի։