Պոմպեոն «վստահ» է՝ ԱՄՆ-ը կշարունակի «առաջընթացը» Հյուսիսային Կորեայի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «վստահ» է, որ Միացյալ Նահանգները կշարունակեն ապառազմականացման ոլորտում իրենց «առաջընթացը» Հյուսիսային Կորեայի հետ՝ հայտնում է CNN-ը։
Ելույթ ունենալով Պարագվայում՝ Պոմպեոն չի խոսել այն մասին, թե արդյոք տեղի են ունենում նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի նոր հանդիպման շուրջ բանակցություններ։ Նրա խոսքերով, Վաշինգտոնը եւ Փհենյանը շարունակել են շփումները Հանոյում փետրվարյան գագաթաժողովից հետո։
Պոմպեոն նաեւ ընդգծել է, որ Կիմ Չեն Ընը իր վրա ապառազմականացման «պարտավորություն է վերցրել»։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է «մեկ անգամ եւս փորձել» այն պայմանով, որ ԱՄՆ-ը կհրաժարվի իր այժմյան դիրքորոշումից եւ «ճիշտ» մոտեցում կցուցաբերի բանակցությունների հանդեպ։ Նա նշել է, որ կսպասի մինչեւ այս տարվա վերջը, մինչեւ ԱՄՆ-ը որոշի, թե ուզում է արդյոք նոր գագաթաժողով անցկացնել։ Հյուսիսկորեացի առաջնորդը հավելել է, որ ինքն ու Թրամփը «լավ հարաբերությունների» մեջ են եւ ցանկացած պահի կարող են միմյանց նամակ գրել։
Թրամփը Twitter-ում նշել է, թե համամիտ է Կիմի հետ, որ իրենց «անձնական հարաբերությունները շատ լավ են»