Թաիլանդում սկսել են Նոր տարվա տոնակատարությունները
Թաիլանդում սկսել են նշել բուդդայական օրացույցով Նոր տարին կամ, այլ կերպ ասած, Սոնգկրանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
Մարդիկ այս տոնը նշում են՝ հարգելով մեծերին, այցելելով տաճարներ, ինչպես նաև ջրով մաքրելով Բուդդայի արձանները:
Այս տոնակատարության ընթացքում մարդիկ նաև ջրում են իրար՝ հավատալով, որ այդպես ազատվում են անհաջողություններից: Տոնակատարությունը տևում է երեք օր:
Երկրի իշխանությունները հույս ունեն, որ այս տարի եռօրյա տոնակատարությունները կանցնեն առանց ալկոհոլի, կիսամերկ պարուհիների ու այլ հակաբարոյական երևույթների: