Այս գեղեցիկ երկրով շրջագայելիս անպայման կայցելեմ վանքեր ու այլ սրբավայրեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ դեսպանը հանդիպել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
«Օրերս դեսպան Թրեյսին այցելեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածին ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմությանն ու ավանդույթներին: Ամենայն Հայոց Հայրապետի հետ զրույցում նա նշեց, որ այս գեղեցիկ երկրով շրջագայելիս անպայման կայցելի վանքեր ու այլ սրբավայրեր, որոնցով այնքան հայտնի է Հայաստանը»,- ասված է դեսպանատան գրառման մեջ: