Դիլիջանում շմոլ գազից 4 հոգի թունավորվել է
Ոստիկանությունից հայտնում են, որ ապրիլի 13-ին, ժ.00.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ քաղաքացիները թունավորվել են պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով արտանետված շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: