Սիրիական ՀՕՊ-ը կասեցրել է Իսրայելի հրթիռների ռմբակոծությունը
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը իսրայելական կողմից արձակված մի քանի հրթիռ են խոցել: Դեպքի պահին արված տեսանյութը տարածվել է համացանցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ տեղական ժամանակով 02:30-ի սահմաններում, Համա նահանգի կենտրոնական հատվածի ուղղությամբ հարձակում է տեղի ունեցել: Աղբյուրը հայտնում է, որ այս հատվածում է տեղակայված արաբական ռազմական ոստիկանությունը:
Իսրայելական հրթիռների մի մասը հաջողվել է կասեցնել: Այդուհանդերձ, որոշ հրթիռներ հասել են նշանակետին ու վնասել թիրախները: Մի քանի շենք վնասվել է, 3 մարդ վիրավոր է: