Բելգիայի հայերը զայրացած են. «Ցեղասպանությունների մասին» օրենքը խտրական վերաբերմունք ունի
Բելգիայի հայերը զայրացած են: Ապրիլի 24-ին Ներկայացուցիչների պալատը կընդունի օրենսդրական նախաձեռնություն, որն ընդլայնում է ռասիզմի և քսենոֆոբիայի մասին հոդված 20-ի գործառույթները: Այն առավել հայտնի է որպես Մուրոյի օրենք, ընդունվել է 1981 թվականին: Այդուհանդերձ, սա չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, այլ Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանություններին: Այս մասին հայտնում է lesoir.be-ն:
Այն չի հանդուրժում ցանկացած հերքում կամ ցեղասպանության արդարացման փորձ: Խոսքը վերաբերում է այն ցեղասպանություններին, որոնք ճանաչված են միջազգային դատարանի կողմից: Դրա համար էլ օրենքն առնչվում է Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանություններին:
Արդարադատության նախարար Քոեն Գինսը հայտնել է, որ «օրենքը չի վերաբերում Հայոց ցեղասպանությանը, քանի որ չի հանդիսանում միջազգային դատարանի որոշման առարկա»: