Արաբկրի ոստիկանները գրպանահատների են բռնել. Մի դեպքում դրամապանակ, մյուս թեպքում՝ հեռախոս
Ապրիլի 12-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.50-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, երթուղային ավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 50.000 դրամ, նույնականացման քարտ եւ բանկային քարտեր:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.35-ին, Վաղարշյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Արտակ Կ․-ն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված դրամապանակը՝ ողջ պարունակությամբ:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Արտակ Կ․-ն տվել է խոստովանական բացատրություն։
Կատարվում է հետաքննութուն։