Երևանում 33-ամյա տղամարդն ինքնասպան է եղել
Երեկ՝ ապրիլի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սպայկա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում՝ ճանապարհին, երկաթներից կախված տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Մասիս Պողոսյանն է։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Մ. Պողոսյանը ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով է ինքնասպան եղել։ Քննիչի որոշմամբ` նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: