«Ֆեյսբուքի» հիմնադրի անվտանգության վրա ծախսվել է 22 միլիոն դոլար
Facebook ընկերությունը 2018 թվականին 22 միլիոն դոլար է ծախսել ընկերության ղեկավարի՝ երիտասարդ միլիարդատեր Մարկ Ցուկերբերգի անվտանգության ապահովման վրա։ Ընդ որում՝ սա 3 անգամ ավելի մեծ գումար է, քան նույն նպատակով ծախսվել է 2016 թվականին։ Այս մասին հայտնի է դարձել ընկերության ֆինանսական հաշվետվություններից։
Ցուկերբերգի անվտանգության վրա այս տարիներին ծախսվել են հետևյալ չափով գումարներ․
2016 - 5,1 մլն դոլար
2017 - 9,1 մլն դոլար
2018 - 22,6 մլն դոլար
Ինչով է պայմանավորված նման զգուշությունը, ընկերությունը չի բացահայտում, բայց ծախսերը կատարվել են նրա այցերի, նրա անձնական անվտանգության, նրա բնակարանների պահպանության վրա։ Ընդ որում՝ ընկերությունը ունի նաև մարդկանց ցուցակ, որոնք նախկինում սպառնացել են ղեկավարի անվտանգությանը․ այդ մարդկանց տեղաշարժին ընկերությունը հետևում է ամբողջ աշխարհում։