Տյումենում խուսափել են ահաբեկչությունից․ ԻՊ ահաբեկիչներ են ոչնչացվել
Ռուսաստանի Տյումեն քաղաքում գիշերը հակաահաբեկչական գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամների դեմ, որոնք թաքնվել էին բնակելի շենքերից մեկում։ Իրավապահներին հաջողվել է չեզոքացնել նրանց։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինյալները նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել քաղաքի մարդաշատ վայրերում։ Նրանց բացահայտումից հետո հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ, շրջափակվել է ամբողջ թաղամասը, ահաբեկիչներն ընկել են պաշարման մեջ։ Իրավապահների կողմից զենքը վայր դնելու և հանձնվելու պահանջին զինյալները պատասխանել են հրաձգությամբ։
Ուժայինները հակադարձ կրակով սպանել են ահաբեկչական խմբավորման երկու անդամներին՝ առանց քաղաքացիականների ու իրավապահների շրջանում կորուստների։