Սուդանի ռազմական խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել
Սուդանի պաշտպանության նախարար Ավադ իբն Աուֆը հայտարարել է, որ հեռանում է երկրի Ռազմական խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնել է BBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Աուֆի հրաժարականի պատճառը երկրում չդադարող բողոքի ցույցերն են:
Հիշեցնենք, որ Աուֆը այդ պաշտոնը ստանձնել էր ընդամենը մեկ օր առաջ, երբ երկրի նախագահ Օմար ալ-Բաշիրը ձերբակալվեց և հեռացվեց պաշտոնից:
Աուֆը երկրում 3 ամսով արտակարգ դրություն էր հայտարարել և ասել, որ Սուդանում սկսվում է երկամյա անցումային շրջան՝ կառավարության ձևավորման համար։