Ընթրիք երկնքում. Թբիլիսիում բացվում է «կախովի» ռեստորան
Dinner in the Sky. Թբիլիսիում բացվում է ռեստորան, ինչպիսիք կան աշխարհի 70 երկրներում:
Ռեստորանը բացվելու է Կոջորիում` «Բյոլի» կենտրոնում՝ մայիսի 15-ին:
Հյուրերը կկարողանան ընթրել 50 մետր բարձրության վրա հատուկ վերամբարձից
կախված սեղանի շուրջ նստած: Սեղանն արդեն հնարավոր է ամրագրել: Մեկ անձի
համար արժեքը 199-345 լարի է: Ռեստորանը միաժամանակ կսպասարկի 22 մարդու:
Ռեստորանը միանգամայն անվտանգ է, սակայն հյուրերն ստիպված կլինեն հաշվի
առնել մի քանի բան` նշված բարձրության վրա անհնար է օգտվել զուգարանից,
արգելվում է նաև ծխելը:
Առաջին Dinner in the Sky ռեստորանը բացվել է Բելգիայում՝ 2006 թվականին: