Էլթոն Ջոնը հայտնվել է հաշմանդամի սայլակին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը հաշմանդամի սայլակին է հայտնվել: Այս մասին հայտնի է դարձել երգչի հրապարակած լուսանկարից:
Լուսանկարում երևում է, որ նա գտնվում է Ուֆիցիի պատկերասրահում:
«Նույնիսկ ոլորված ոտքս չկարողացավ խանգարել ինձ, որ այցելեմ աշխարհի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը»,- գրել է բրիտանացի երգիչը:
Հաղորդվում է, որ երգիչը ոտքը ոլորել էր իր ելույթներից մեկի ժամանակ:
Նա հայտարարել է, որ վնասվածքը լուրջ չէ, ու արդեն մի քանի օրից կկարողանա
ազատ տեղաշարժվել: