Walt Disney Company-ի ղեկավարը պաշտոնից հեռանում է
Walt Disney Company-ի ղեկավար Ռոբերտ Այգերը հայտարարել է, որ 2021-ին կազատվի պաշտոնից: Այս մասին հայտնում է CNBC-ն:
«Իմ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021-ին: Ես ուզում եմ ասել, որ այս
անգամ ամեն ինչ շատ լուրջ է: Ես ղեկավարում եմ 2005 թվականից սկսած և
2021-ին վերջապես կգա այն ժամանակը, որ ես աշխատանքից դուրս կգամ»,- ասել է
Այգերը:
Նշվում է, որ Այգերը երկու անգամ երկարաձգել է իր պայամանգիրը ընկերության հետ: Այգերը նշել է, որ իր որոշման մասին հայտնել է ընկերությունում և հիմա այնտեղ քննարկումներ են ընթանում, թե ով կարող է փոխարինել իրեն: