Հրդեհ Սպիտակում․ այրվել է տնակ
Ապրիլի 12-ին, ժամը 21:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում այրվում է ոչ բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 99 հասցեի մոտակայքում այրվում են խոտածածկույթ և տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:44-ին:
Այրվել են խոտածածկույթ՝ մոտ 150 քմ և ոչ բնակելի տնակ՝ մոտ 6 քմ: