Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի
Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր
դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է
նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և
հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան
Երևանի եւ ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:
Այս մասին հայտնում են Երևանի Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն են ծավալում
ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություններ, դրանց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը
հույս է հայտնել, որ հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները` այդ
թիվը կմեծանա: Մասնավորապես, ըստ դեսպանի, համագործակցության լայն դաշտ կա
նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից
կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:
Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական
համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք
ծրագրեր: