«Սպայկայի» տնօրենի կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ
վերաքննիչ բողոք են ներկայացրել: Բողոքը ներկայացվել է այսօր»,- ասաց
Սարդարյանը:
Հիշեցնենք, որ Ապրիլի 8-ին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական
շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն
Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու
որոշում է կայացրել:
2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ
քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով
hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):
ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից ապրիլի 4-ին միջնորդություն է
ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան`
Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց
ընտրելու համար:
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի
վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության
արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ: