Երևանի մի շարք փողոցներում այս տարի կկառուցվեն մայթեր (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության
վարչությունից հայտնում են, որ Երևանի մի շարք փողոցներում այս տարի
կկառուցվեն մայթեր:
Ուլնեցի-Ահարոնյան փողոցների խաչմերուկում տարիներ շարունակ
քաղաքացիները անցնում էին փողոցի երթևեկելի մասով: Տվյալ հասցեն ներառվեց
քաղաքապետարանի շինբարեկարգման այս տարվա ծրագրում, այսօր արդեն մայթը
վերակառուցվում է:
Մանրամասները՝ տեսանյութում: