Անահիտ Հարությունյանը Կանադայում ՀՀ դեսպան է նշանակվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կանադայում ՀՀ դեսպան է նշանակվել Անահիտ Հարությունյանը։
Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»: