ՌԴ քաղաքացին հետախուզվում էր Հայաստանում կատարած գողության համար
«Զինանոց-2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 11-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Մերձավան գյուղից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 28-ամյա ՌԴ քաղաքացի Սերգեյ Մ.-ին:
Նա 2018թ. օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: