Երևանում Opel-ը տապալել է բենզալցակայանի ցուցանակն ու ծաղկամանները, ապա բախվել ծառերին. կա վիրավոր
Երեւանում, ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 23։00-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 43-ամյա Լյուդվիգ Փ.-ն իր վարած Opel Astra մակնիշի 35 VM 773 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել CPS բենզալցակայանի գովազդային վահանակին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ծառերին եւ ծաղկամաններին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։